«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` նախօրեին` ՀՀԿ գործադիր նիստի ավարտից հետո, նժդեհականները գնացել են «Հարսնաքար» ռեստորանային համալիր` «կերուխում» անելու: Ընդ որում, ՀՀԿ-ականները նույն օրը վերադարձել էին Ալավերդուց, որտեղ մասնակցել էին ասմունքի փառատոնին և լավ «քեֆ» արել, հավանաբար դրա համար էլ որոշել էին իրենց ուրախությունը շարունակել Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին` Նեմեց Ռուբոյին պատկանող տխրահռչակ ռեստորանում: Ի դեպ, քեֆ-ուրախությանը անձամբ մասնակցել է նաև ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:






































