Նախօրեին «Հրապարակ»-ը գրել էր, որ Սամվել Բալասանյանի թիկնապահներից մեկին` Արթուր անունով, այնպես են ծեծել, որ նա հիվանդանոց է ընկել: Երեկ թերթը տեղեկացավ, որ ծեծվածը 1968թ. ծնված Արթուր Ավագյանն է, ով մինչև ընտրությունները թիկնապահ է աշխատել Բալասանյանի մոտ: Բալասանյանը տարբերություն է դրել թիկնապահների միջև` երևանցի թիկնապահներին վճարել է 300 հազար դրամ, իսկ տեղացիներին` 100 հազար: Ապա տեղացիների մեծ մասին հեռացրել է, որ Գյումրիում ոչ ոք չճանաչի նրանց, և կարողանա հայտարարել, որ ինքը թիկնապահներ չունի:
Նշված «ախրաննիկը» խնդրել է իրեն վերջնահաշվարկ վճարել, Բալասանյանի թիկնապահներն ասել են` կգանք, ձեր տան առաջ գլուխդ կջարդենք, որ մինչև մայիսի 1-ը ցավից ոռնաս: Այդպես էլ արել են: Արթուրի հետ եղել է նաև նրա ընկեր Ռուբիկը, որի մատներն են կոտրել: Տուժած «ախրաննիկը» չի պատրաստվում բողոքել, բայց քաղաքի մարզիկները պատրաստվում են գնալ քաղաքապետարան և հաշվեհարդար տեսնել Բալասանյանի երևանյան «ախրանայի» հետ:










































