Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Արմենիա»’ հեռուստաընկերության մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 21.19-ին: Այրվել է Ռաֆիկ Դանիելյանին պատկանող «Վազ-2106» մակնիշի 02 ԼԼ 732 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:









































