Միայն երկու օր App Store-ում մնաց քարտեզագրական ClassicMap ծրագիրը, որի միջոցով օգտագործողները կարողանում էին աշխատել Google-ի քարտեզներով: «Այսպիսին է Apple-ի որոշումը»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Կատսումի Կիշիկավան՝ չմեկնաբանելով դրա պատճառները:
Հիշեցնենք, որ իր ծրագրային iOS 6 պլատֆորմում Apple ընկերությունը հրաժարվել էր Google Maps-ի ծառայություններից՝ օգտագործելով իր սեփականը, որը հետագայում քննադատվել էր օգտագործողների կողմից
Արգելված ClassicMap-ը շատ է նման Google Maps-ին, որը նախկինում կար iPhone–ի և iPad–ի վրա, բացառությամբ որոշ հնարավորությունների, մասնավորապես՝ Apple-ի քարտեզից Google-ի քարտեզին անցնելու հնարավորության:










































