Starbucks սրճարանների ցանցը խնդրել է շների նույնանուն ապաստարանին փոխել անվանումը: Այս մասին է հաղորդում Chicago Sun Times–ը:
Starbarks–ը որը մարդկանց առաջարկում է հոգալ նրանց ընտանի կենդանիների մասին, մինչ իրենք աշխատում են, բացվել է Ալհոնկին քաղաքում: Այս անվանումը կազմակերպությանը տրվել է bark բառի պատճառով, որը նշանակում է «հաչել»: Բացի դրանից, ցուցանակի վրա պատկերված է սև-կանաչ օվալ՝ աստղերով, որը նմանվում է Starbucks-ի հանրահայտ ապրանքանշանին։
Starbucks-ը պաշտոնական նամակ է ուղարկել շների ապաստարանին՝ պահանջելով փոխել անվանումը, ապրանքանշանը և պաշտոնական StarbarksDog.com կայքը, սակայն Starbarks–ի տիրուհին հայտարարել է, որ չի ցանկանում փոխել անվանումը, սակայն պատրաստ է փոխել ապրանքանշանի գույնը և աստղերի փոխարեն շան թաթեր պատկերել:






































