Հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող կոթողի ապամոնտաժումը դադարեցված է դատական գործընթացի ընթացքում, որը սկսվել է կոթողի քանդակագործ Աքիֆ Աքսոյի հայցով: Այս մասին Milliyet պարբերականին հայտնել է Աքսոյի փաստաբան Ասլի Քազանը:
Նա շեշտել է, որ կան արձանը քանդելու Կարսի վարչակազմի որոշումը վիճարկող փաստաթղթեր, և Էրզրումի վարչական դատարանը որոշում է ընդունել գործընթացի ժամանակ դադարեցնել արձանի քանդումը:
Նշենք, որ ներկայումս Կարսի վարչակազմը քննարկում է ապամոնտաժման մրցույթի մասնակից ընկերությունների հայտերը: