Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Վավրինկային հաղթելուց հետո հայտարարել է, որ 300 շաբաթ է՝ ինքը ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջատար հորիզոնականում է:
«Երբ փոքր էի, երբեք չէի մտածում, որ կարող եմ հասնել ավելիին: Այն ժամանակ միայն երազում էի խաղալու մասին, երազում, որ կարող եմ հանդես գալ «Ուիմբլդոն»-ում, կարող եմ ի վերջո լինել առաջինը: Եվ արդեն 300 շաբաթ է՝ առաջինն եմ: Անհավանական է: Սա, թերևս, իմ լավագույն նվաճումն է: Ես շատ հպարտ եմ»,- ասել է թենիսիստը:








































