Thursday, 02 07 2026
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Դանակի 21 հարվածով սպանել է որդու 12-ամյա ընկերոջը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվել է Արտակ Մելքոնյանի գործի դատաքննությունը: Մելքոնյանը 2010 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում Զավարյան փողոցում հանդիպելով Սարգիս Վարդիկյանին՝ դանակի 21 հարվածով վերջ էր տվել նրա կյանքին:

Սարգիս Վարդիկյանն ընդամենը 12 տարեկան էր: Չափահաս տղամարդու դաժանությունը տասներկուամյա երեխայի նկատմամբ մեկ պատճառ ուներ՝ վրեժը: Մելքոնյանը վրեժխնդիր էր եղել ոչ թե Սարգիս Վարդիկյանի ծնողների կամ հարազատների ինչ-որ արարքի պատճառով, այլ նրա վրեժն ուղղված էր հատկապես այդ տղայի դեմ:

Մեկ տարի առաջ՝ 2009 թվականի նոյեմբերի 29-ին, առանձնակի դաժանությամբ երկու տղաներ սպանել էին Արտակ Մելքոնյանի որդուն՝ Սոս Մելքոնյանին: Ըստ ուժի մեջ մտած դատական ակտի՝ դաժան սպանության համար դատապարտվել էր տղաներից մեկը միայն, իսկ երկրորդը՝ այն ժամանակ տասնմեկամյա Սարգիս Վարդիկյանը, օրենքով սահմանված տարիքի հասած չլինելու հիմքով ազատվել էր քրեական պատասխանատվությունից: Դեռահասի անպատիժ մնալու հանգամանքն էր, որ վրեժի զգացում էր առաջացրել որդեկորույս Արտակ Մելքոնյանի մեջ: Մեկ տարի անց նա գործի էր դրել դանակը ու կյանքից զրկել իր որդու սպանությանն առնչված տղային:

Այս գործով դատաքննությունն արդեն թևակոխել է կողմերի վիճաբանությունների փուլ: Այսօր դատական նիստը սկսվել է մեղադրող Արմեն Աֆանդյանի մեղադրական ճառով: Նա պաշտպանել է նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը և հաստատված գնահատել, որ Արտակ Մելքոնյանը վրեժի հողի վրա ու առանձնակի դաժանությամբ, դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է անչափահաս Սարգիս Վարդիկյանին:

Ամբաստանյալ Մելքոնյանը նախաքննության ընթացքում և դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ընդունել է, որ սպանել է Վարդիկյանին, նա ինքն է կամովին ներկայացել ոստիկանություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Սակայն պատճառաբանել է, որ սպանությունը կատարել է պատահականորեն: Սպանության օրը անակնկալ կերպով հանդիպելով իր որդու սպանությանն առնչված ու ազատության մեջ գտնվող Վարդիկյանին՝ նա հարցրել էր. «Ինչու սպանեցիք տղայիս»: Ի պատասխան՝ Վարդիկյանն ասել էր. «Լավ ենք արել»: Դրանից հետո Մելքոնյանը, ընկնելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ, չէր հասկացել, թե ինչպես է գրպանից հանել դանակը, բազմաթիվ հարվածներ հասցրել տղային: Ուշքի էր եկել նրա ծնողների աղաղակից ու նկատել էր, որ ձեռքերն արյունոտ են: Անմիջապես դեպքի վայրից դիմել էր փախուստի ու ներկայացել ոստիկանություն:

Մեղադրողն ընդգծել է, որ դատաքննության ընթացքում Մելքոնյանի շահերի պաշտպանի միջնորդությամբ նշանակվել և անցկացվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություն: Ըստ մասնագետների եզրակացության՝ Մելքոնյանը դեպքի պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չէր եղել, այսինքն՝ հոգեկան խիստ հուզմունք չէր ապրել: Նա հաշիվ էր տվել իր գործողություններին ու կատարել դիտավորյալ, առանձին դաժանությամբ սպանություն՝ վրեժի հողի վրա: Մեղադրողը կասկածի տակ առավ նաև ամբաստանյալի և տուժողի միջև որևէ երկխոսության փաստը սպանությանը նախորդած պահին: Որդու սպանությունից ու այդ գործով դատաքննության ավարտից հետո Մելքոնյանը տարբեր առիթներով հայտարարել էր, թե վրեժխնդիր է լինելու համարժեք ձևով: Ու դեպքի օրը կատարել էր մտադրությունը: Տուժող Վարդիկյանի մարմնին եղել էր քսանմեկ կտրած-ծակած վերք, որոնցից տասը՝ թափանցող: Այդ տասը վնասվածքներից յուրաքանչյուրը վտանգավոր էր կյանքի համար և կարող էր մահվան պատճառ դառնալ:

Մեղադրողն ասաց, թե ամբաստանյալի մեղքն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ գործով չեն արձանագրվել: Իսկ որպես մեղմացնող հանգամանքներ նշեց, որ Արտակ Մելքոնյանը նախկինում դատված չի եղել, կամավոր գնացել է ոստիկանություն, ներկայացրել դանակը, նպաստել հանցագործության բացահայտմանը: Նրա խնամքին է անչափահաս դուստրը:

Որպես Արտակ Մելքոնյանի վերջնական պատիժ՝ մեղադրող Աֆանդյանը միջնորդեց 12 տարի ազատազրկումը:

Սպանված Սարգիս Վարդիկյանի հայրը՝ Դավիթ Վարդիկյանը, այլ տեսակետ ուներ: Նրա կարծիքով՝ նախաքննությունը կատարվել էր թերություններով, չէին բացահայտվել Արտակ Մելքոնյանի հանցակիցները, որովհետև, ըստ տուժողի իրավահաջորդի՝ Մելքոնյանը գործել էր խմբի կազմում. Նրան տրամադրել էին իր որդու դեմ, դրդել էին սպանության, ապա մեքենայով բերել էին իրենց բակը, որտեղ էլ նա «սառնասրտորեն հոշոտել էր մանկահասակ՚ տղային: Տուժողի իրավահաջորդը հայտնեց նաև, թե իր որդին մասնակցություն չի ունեցել Արտակ Մելքոնայնի որդու՝ Սոսի դաժան սպանությանը: Իր որդուն զրպարտել են: Այդ զրպարտողներին չեն բացահայտել, և իրական հանցագործը հիմա ազատ ման է գալիս:

Տուժողի իրավահաջորդը, բնականաբար, Մելքոնյանի համար միջնորդեց օրենքով նախատեսված առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում:

Արտակ Մելքոնյանի շահերի պաշտպան Ռազմիկ Թովմասյանը պաշտպանական ճառի համար ժամանակ խնդրել է՝ 10-12 աշխատանքային օր:

Նախագահող դատավորը բավարարել է պաշտպանի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակել հոկտեմբերի 30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում