ԱՄՆ-ի Ֆլորիդայի լողափերից մեկում ջուրը ափ է հանել անհայտ ծագման աչք: Այս մասին տեղեկացնում է բրիտանական SkyNews հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ ամերիկացի մասնագետները դեռ չեն կարողանում որոշել, թե ինչ կենդանու աչք է դա:
Անհայտ գտածոն հայտնաբերել է տեղի բնակիչ Ջինո Կովաչին, որը ամենօրյա վազք է կազմակերպում ծովափով: Աչքը շատ սառն է եղել և դեռ արնահոսել է, երբ Կովաչին այն դրել է տոպրակի մեջ: Նա պահել է աչքը սառնարանում` մինչ գիտնականների ժամանումը:
Այժմ աչքը հետազոտվում է: Այն կարող է պատկանել կետի կամ այլ հսկայական ձկան:










































