Թուրքական Hürriyet թերթը հաղորդում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում կազմակերպված միջազգային գործարար ժողովում անդրադարձել է ՄԱԿ-ի խնդիրներին.
«ՄԱԿ-ը կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն այսօր այն չի համապատասխանում ներկայիս մարտահրավերներին: Անհրաժեշտ է ունենալ նոր ՄԱԿ: Այսուհետ մենք պետք է այլ կերպ ընկալենք ՄԱԿ-ը:
Եթե նախկինում աշխարհում հավասարակշռության հաստատման միսիան դրված էր միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների վրա, ապա այժմ անհրաժեշտ է, որ դրանով զբաղվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները»:
Հիշեցնենք, որ Թուրքիան ՄԱԿ-ին անդամակցել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին:










































