Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ իրեն չի տեսնում «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունում:
Բուրջանաձեն այդ կապակցությամբ բերում է երկու պատճառ, որոնցից մեկն այն է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» դաշինքը, որում ներառված չէ Բուրջանաձեի կուսակցությունը:
Իսկ երկրորդ պատճառն այն է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեռ շարունակում է մնալ իր պաշտոնին, ինչի համար էլ նա չի ցանկանում թեկուզ ձևականորեն գտնվել նրա կառավարությունում կամ իշխանությունում:
Բուրջանաձեն կտրականապես հերքել է նաև այն տարածված տեղեկատվությունը, որ նա կուլիսների հետևից շարունակելու է մասնակցել Բիձինա Իվանիշվիլիի թիմի որոշումներին:











































