Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը Շանհայի «Մասթերս-1000» կարգի մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր է ձեռք բերել: Բրիտանացին համառ պայքարում 4:6, 6:2, 6:3 հաշվով հաղթանակ է տարել չեխ թենիսիստ Ռադեկ Շտեպանեկի նկատմամբ: Հանդիպումը տևել է 2 ժամ 18 րոպե:
Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար Էնդին կպայքարի Ռոջեր Ֆեդերեր-Մարին Չիլիչ հանդիպման հաղթողի հետ:








































