Շուտով կմեկնարկի «Կարգին սերիալ»-ի հինգերորդ եթերաշրջանը, որի նկարահանումները սկսվել են դեռ սեպտեմբերից: Նոր եթերաշրջանում Սոֆայի կերպարը մարմնավորող Հասմիկ Ղարիբյանը (Կարգին Հասո) արդեն հասցրել է նկարահանվել մի քանի սերիայում, բայց այս պահին գտնվում է Միացյալ Նահանգներում:
Միացյալ Նահանգներից դեռ չի վերադարձել սերիալի գլխավոր հերոսներից մեկի` Վարդանի կերպարը մարմնավորող Հայկ Մարությանը (Հայկո):
Խոսակցությունները, թե նա չի վերադառնալու «Կարգին սերիալ», սերիալի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանի (Մկո) խոսքով՝ չեն համապատասխանում իրականությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նոր եթերաշրջան են մտել, պարզապես Հայկոն երկարատև հանգստանում է Միացյալ Նահանգներում, բայց արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կմիանա խմբին: Իսկ մինչ այդ արդեն սկսվել են նկարահանումները, որովհետև, նրա խոսքով, ժամանակային առումով չէին կարող տեղավորվել. «Մենք սկսել ենք` մինչև ինքը կմիանա մեզ»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը: