Saturday, 27 06 2026
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում

Գազից խեղդված ինքնիշխանությունը

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են բանակցել գազի գնի շուրջ, և համաձայնություն ձեռք կբերվի, որը կբավարարի բոլորին: Այս մասին հայտարարել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Գազի գինը Հայաստանի պարագայում ունի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մեծ նշանակություն: Այն Ռուսաստանի ձեռքին մեծ լծակ է Հայաստանի դեմ, առավել ևս` այսօր, երբ Հայաստանն ակնհայտորեն փորձում է մանևրել դեպի Արևմուտք և դուրս գալ Ռուսաստանի միակողմանի գերազդեցությունից: Մոսկվան, անկասկած, կփորձի բավականին ազդեցիկ կերպով բանեցնել այդ լծակը:

Հայաստանի տնտեսության համար չափազանց ծանր կլինի դիմակայել գազի նոր թանկացմանը, քանի որ դա կբերի շղթայական թանկացումների այլ ոլորտներում, կծանրացնի բնակչության սոցիալական վիճակը: Հասկանալի է, որ առանց այդ էլ, մեղմ ասած, տնտեսական վատ վիճակի պայմաններում թանկացումը կարող է Հայաստանում սրել սոցիալական ծայրահեղ վիճակը նախագահի ընտրության շեմին: Այսինքն` պարզ է, թե որտեղից է բռնել Ռուսաստանը:

Դժվար է պատկերացնել, թե Հայաստանի համար որ լուծումն է լինելու ձեռնտու: Հայաստանի համար ձեռնտու լուծում այս իրավիճակում գոյություն չունի, քանի որ գազն անգամ չթանկացնելու պարագայում Ռուսաստանը, բնականաբար, իր պահանջներն է դնելու մեր երկրի առջև, և իշխանությունը, բնականաբար, կատարելու է դրանք, քանի որ կան նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր:

Հայաստանի համար այս առումով իրավիճակը փակուղային է, փակ շրջան, որից դուրս գալու ուղիները բոլորովին այլ ուղղության վրա են` ներքին բարեփոխումներ, ներքին արդարության և օրինականության հաստատման միջոցով հասարակական կոնսենսուսի առկայություն, որը Հայաստանին թույլ կտա առավել հաստատուն դիրքերից բանակցել Ռուսաստանի հետ:

Այստեղ, սակայն, կարևոր է դառնում նաև Արևմուտքի դերակատարությունը: Արևմուտքը, անշուշտ, գիտակցում է, որ Ռուսաստանի տնտեսական էքսպանսիան տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով եղել է այնպիսին, որ Հայաստանն այսօր անկարող է առանց արևմտյան ֆինանսատնտեսական լուրջ օժանդակության դուրս գալ այդ ամենի տակից: Սա, ինչքան էլ սուբյեկտիվ տարրեր պարունակող, այնուհանդերձ` բավական օբյեկտիվ վիճակ է:

Միևնույն ժամանակ միանգամայն օբյեկտիվ է նաև այն, որ Արևմուտքը այլևս չի հավատում Հայաստանի իշխանության խոստումներին և պնդում է, որ աջակցություն կլինի այն դեպքում, երբ Հայաստանը պարզապես իրական քայլեր կատարի բարեփոխումների ուղղությամբ: Այսինքն` Արևմուտքը կոնկրետ գործ է ակնկալում:

Այստեղ էլ հայտնվում ենք մի այլ փակուղու առաջ, երբ Հայաստանի իշխանությունները անկարող են անել այդ գործը, երբ առկա են ռուսական գլոբալ ճնշումը և նաև` ռուսական մանիպուլյացիաները Հայաստանի քաղաքական դաշտում: Ակնհայտ է, որ գազի խնդիրը Հայաստանի համար Ռուսաստանի հետ բանակցությամբ երբեք լուծվել չի կարող, քանի որ, խոշոր հաշվով, այստեղ ոչ թե գազի, այլ Հայաստանի ինքնիշխանության խնդիրն է, որը ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում միայն ու միայն կարող է խորանալ, ինչպես ցույց է տվել իրադարձությունների ընթացքը:

Գազի գնի, այսինքն` Հայաստանի ինքնիշխանության խնդիրը կարող է լուծվել միայն հայ-արևմտյան բանակցության շնորհիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում