Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի միջև: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի վարչակազմը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Սաակաշվիլին ու Ռասմուսենը քննարկել են Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Ռասմուսենի գնահատմամբ՝ այսօր Վրաստանի ժողովրդավարական զարգացման համար պատմական պահ է: Նա ազատ և արդար ընտրությունների անցկացման կապակցությամբ շնորհավորել է Սաակաշվիլիին ու վրաց ժողովրդին:
Նա հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը: Հեռախոսազրույցի վերջում Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրվելու գործընթացն անշրջելի է, և Վրաստանին հնարավորություն է ընձեռվել զգալի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: