Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և փրկարար ջոկատի փրկարարական խմբերը:
ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ կամրջի կենտրոնական մասից ցած է նետվել 1940թ. ծնված Ռաֆիկ Տիրատուրյանը: Ժամը 16.01-ին, փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել Ռ. Տիրատուրյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:










































