Հերթական անգամ համացանցում լուրեր են տարածվել, որ Կուբայի հեղափոխւոթյան առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է: Այս մասին գրումէ Corriere della Sera թերթը:
«Առաջին անգամ չէ, որ ցանցում տեղեկություններ են հայտնվում 86-ամյա հրամանատար Ֆիդելի առողջական վիճակի մասին: Այս անգամ լուրն իր կայքում հրապարակել է կուբացի լրագրող Ալբերտո Մյուլերը: Կաստրոյի առողջության մասին գրել է նաև վենեսուելական El Nacional թերթը: Հաղորդվում է, որ Կուբայի նախկին նախագահի «ուղեղը մահացել է»,- գրում է պարբերականը:
Մյուլերը, որն ապրում է Մայամիում, համոզված է. «Մի քանի ամսվա ընթացքում ծերունական տկարամտության ախտանիշը սրվել է այն աստիճան, որ Կուբայի հեղափոխության առաջնորդը չի կարղ աթոռին նստել, անգամ ընթրել ընտանիքի հետ: Նա այլևս չի կարողանում քայլել»:
«Կուբայում Կաստրոյի առողջական վիճակի մասին կարելի է իմանալ միայն խոսակցություններից: Պաշտոնապես ոչ մի հաղորդագրություն չկա: Մի քանի ամիս Ֆիդելը ելույթ չի ունեցել հանրության առաջ և տեղի մամուլում հոդվածներ չի հրապարակել»,- գրում է պարբերականը:







































