ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը չի կարողացել բեկում մտցնել քարոզարշավում՝ փոխնախագահների թեկնածուների բանավեճում զիջելով դիրքերը հանրապետական Փոլ Ռայանին:
Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ դեմոկրատների ներկայացրած փոխնախագահի թեկնածուն այնքան համոզիչ չի եղել, որքան նրա մրցակից հանրապետականը:
«Հեռուստադիտողների 48 տոկոսն ավելի համոզիչ են համարել Ռայանի ելույթը, 44 տոկոսին դուր է եկել Բայդենի ելույթը»,- հաղորդում է CNN հեռուստաալիքը, որը հարցում է անցկացրել հեռուստադիտողների շրջանում:
Հարցմանը մասնակցել է 381 գրանցված ընտրող, խոտանը կազմել է 5 տոկոս:
Ռայանի և Բայդենի միջև բանավեճը տեղի է ունեցել հինգշաբթի Քենտուկի նահանգի Դանվիլ քաղաքում: Թեկնածուները մեկուկես ժամվա ընթացքում քննարկել են ներքին և արտաքին քաղաքականւթյան հարցեր: Թեկնածուներից յուրաքանչյւուրը երկու րոպե է ունեցել յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար:






































