Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան նոտա է հղել Սիրիային՝ կապված Անկարայի օդանավակայանում իջեցված սիրիական Airbus A320 ինքնաթիռում ռազմական բեռի հայտնաբերման հետ: Նոտան հանձնվել է Ստամբուլում գտնվող Սիրիայի հյուպատոսությանը:
Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ քաղաքացիական ինքնաթիռում հայտնեբերվել են ՀՕՊ-ի տարրեր, ինչն անթույլատրելի է: Թուրքական կողմն առգրավել է դրանք և հրաժարվում է դրանք հանձնել Սիրիայի՝ պնդելով, որ գործել է միջազգային իրավունքին համապատասխան:










































