Բելառուսի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբը հայտարարել է, որ եթե իր թիմը հաղթի Իսպանիայի հավաքականին, ապա հրաշք կլինի:
«Իսպանիայի հավաքականն աշխարհի լավագույն թիմն է: Ո՞վ կարող է նրանց հաղթել: Ժամանակի մեծագույն մասը գնդակը կլինի նրանց մոտ. մենք պետք է լավ պաշտպանվենք: Հաղթանա՞կ. դա գերբնական կլինի»,- Goal.com-ի փոխանցմամբ՝ ասել է Գլեբը:
Նշենք, որ Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ շրջանակներում Բելառուսի հավաքականի մրցակիցը հենց Իսպանիայի ընտրանին է:









































