«Հրապարակ»-ի տեղեկություններով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն օրերս դիմել է Սերժ Սարգսյանին, խնդրելով իրեն տրամադրել թիկնապահներ` իր անվտանգությունն ապահովելու համար:
«Թե Շաբոյանի որ բացահայտումներն են սպառնալիքի տակ դրել նրա անվտանգությունը, հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ այս կառույցը դեռ աչքի չի ընկել անբարեխիղճ մրցակցության ու մենաշնորհների դեմ լուրջ պայքարով»,- գրում է թերթը:








































