Keyan-ը և Javan–ը մեջբերում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ եվրոպացի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նախարարը քննադատել է ԵՄ–ի և ԱՄՆ-ի միակողմանի տնտեսական պատժամիջոցները, որոնք վնասում են համաշխարհային տնտեսությանը, և կոչ է արել խնդիրները լուծել համատեղ ջանքերով: Պարբերակնները մեջբերել են նաև Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը բաց է երկարաժամկետ և լայնամասշտաբ համագործակցության համար՝ աշխարհի բոլոր երկրների հետ:
Անդրադառնալով սիրիական խնդրին` Khabar-ը մեջբերում է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Բոգդանովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Սիրիայի վրա ոչ թոիչքային գոտի ստեղծելու հարցը, բայց պայմանով, որ տվյալ համաձայնությունը կլինի թափանցիկ և անպայման կկատարվի: Թերթը նշում է, որ Մոսկվան մտահոգված է այն հանգամանքով, որ Սիրիայում կարող է կրկնվել լիբիական սցենարը, իսկ դա չի նշանակում, որ ՌԴ-ն սատարում է Ասադի վարչակարգին: Թերթի խոսքերով` դիվանագետը ժխտել է նաև տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը ռազմական համագործակցություն է ցուցաբերում Իրանին՝ սիրիական բանակին օգնելու նպատակով:
Իսկ Arman թերթը մեջբերում է Հարավային Կովկասի միջազգային ճգնաժամային խմբի ծրագրի ղեկավար Լորենս Շիտսի խոսքերը, որոնց համաձայն` ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը ձգտում է ստեղծել ԽՍՀՄ-ի նման միություն: Որպես տվյալ տեսակետի ապացույցներ` պարբերականը նշում է վերջերս ստորագրած պայմանագիրը, որի համաձայն՝ երկարաձգվել է ռուս զինվորականների մնալը Տաջիկստանի 201-րդ բազայում, «Մաքուր երկինք-2012» համատեղ զորավարժությունները Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի զինծառայողների մասնակցությամբ և Պետական դումայի պատգամավորների կողմից «Վրացական երազանքի» հաղթանակը ողջունելը:






































