Սիրիային և Բաշար Ասադին զինամթերքի մատակարարումը պետք է դադարեցվի, ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային՝ նման բլոկադայի հարցում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը:
«Մենք տեսել ենք լրատվամիջոցների հաղորդագրությունները այդ մասին, բայց ես դեռ մեկնաբանություններ չունեմ… Սակայն Ասադի ռեժիմին զինամթերքի մատակարարումը պետք է դադարեցվի: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ մեր դաշնակիցների հետ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,- ասել է Էռնեսթը:
«Միանշանակորեն, մենք աջակցում ենք Թուրքիային, նրանց դիմակայությանը մի շարք խնդիրներին, որոնք առաջացել են Սիրիայի անկայունությամբ: Մենք նրանց աջակցում ենք Ասադի ռեժիմին զենք մատակարարելու փորձերը կասեցնելու հարցում»,- ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը:










































