ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանն ավելի ցածր դատարան է ուղարկել ամերիկյան շուկայում Samsung Galaxy Nexus սմարթֆոնի վաճառքն արգելափակելու գործը, հայտնել է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ում Galaxy Nexus սմարթֆոնի վաճառքի ժամանակավոր արգելքը դատարանը դրել էր հունիսին Apple-ի` նմանակման հետ կապված հայցի պահանջով:
Ավելի վաղ Samsung-ն արդեն հասել էր ամերիկյան շուկայում Galaxy Tab 10.1 պլանշետային համակարգչի վաճառքի ժամանակավոր արգելքը հանելուն, որը ևս դրվել էր հունիսին:
Apple-ի և Samsung-ի` միմյանց արտադրանքների նմանակումների հետ կապված հակամարտությունը շարունակվում է 2011-ի աշնանից:






































