Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ռուբեն Հակոբյանը չի բացառում ճնշումներն ու նոր արձանագրությունները

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հարաբերությունները ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առայժմ նորմալ է որակում: «Հասկանում եմ, որ հետաքրքրություն կա, ինտրիգա կա, բայց ուռճացվում է: Այն, որ եղել է պայմանավորվածություն, Րաֆֆի Հովհաննիսյանը փաստն է արձանագրում, իսկ բոլոր ձևակերպումները կտրվեն հոկեմբերի 21-ին, երբ ունենանք վարչության և խմբակցության ընդլայնված նիստ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման այսօրվա եթերում հայտարարել է Ռուբեն Հակոբյանը՝ վստահություն հայտնելով, որ մինչև հոկտեմբերի 21-ը շատ հարցեր կքննարկվեն և ամեն ինչ լավ ավարտ կունենա: Ռ. Հակոբյանը հրաժարվել է հարցն առավել մանրամասնել՝ նշելով, որ Հայաստանուոմ այսօր շատ ավելի լուրջ գործընթացներ են, և «Ժառանգության» ու «Ազատ Դեմոկրատների» հարաբերությունները հարցերի հարցը չեն: Այնուամենայնիվ, նա նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն գործիչը չէր, որ ասեր չեղած բանի մասին:

Անդրադառնալով ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու թեմային՝ Ռ. Հակոբյանն ասել է. «Ո՞ւմ մտքով է անցել այս պահին, երբ ունենք հազար ու մի պրոբլեմներ, երբ Վարդան Օսկանյանը դիտվում է նախագահի թեկնածու, նման հարցով մտնել խորհրդարան: Չեմ հասկանում: Սա մի այլ տեղ ծնված գաղափար է, որ մեր պետության, իշխանության շահից չի բխում: Սա արջի ծառայություն է մարդկանց, թե՝ տեսեք՝ կարող ենք չեզոքացնել»:

Ռուբեն Հակոբյանը չի բացառել, որ ԵԽԽՎ-ն նոր բանաձևեր կկիրառի Հայաստանի նկատմամբ, ապա ճնշումներ կգործադրեն և նոր արձանագրություններ կպարտադրեն՝ հայ-թուրքական արձանագրությունների նմանությամբ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը համարում է, որ Վարդան Օսկանյանը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ձևավորված խաղի կանոնների զոհ դարձավ: Օսկանյանը, ըստ նրա, այդ կուսակցության «քաղաքական ստորագրություն ունեցողներից է»:

Ինչ վերաբերում է թեմայի շուրջ ԱՄՆ դեսպանի հայտարարություն-մտահոգությանը, Ռուբեն Հակոբյանը նշել է, որ հարցը շահարկվում է և՝ ի հաշիվ մեր պետականության. «Շատ ենք բացել մեր խոհանոցը, և բոլորը մտնում են ներս: Սովորաբար, ովքեր խոսում են մեր պետության մեջ նման մերժելի երևույթների մասին, հետագայում ունենում ենք ծանր հարվածներ»:

Ռ. Հակոբյանն անդրադարձել է նաև վերջին օրերին տարբեր գերատեսչություններում հայտնաբերվող խախտումներին և կոռուպցիայի դեմ կառավարության պայքարի նոր դրսևորումներին՝ նշելով, որ առայժմ հասցեականություն չի երևում: Նա հույս է հայտնել, որ այն շարունակություն կունենա՝ միաժամանակ կասկած հայտնելով, թե իշխանությունը մինչև այս նախընտրական շրջանը չգիտեր նման երևույթների առկայության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում