Ինտերնետում հայտնվել է նոր տեսակի վիրուս: Դա մի ծրագիր է, որն առաջարկվում է ինտերնետում: Այն ներբեռնելով և տեղակայելով ձեր համակարգչում իբր հնարավորություն եք ունենում հեշտությամբ ներխուժել «Վ կոնտակտե» սոցիալական ցանցի անձնական էջեր:
Սակայն իրականում այն տեղակայելիս դուք վտանգում եք համակարգիչը, որը կարող է ամբողջությամբ շարքից դուրս գալ: Վիրուսը կոչվում է Trojan-Ransom.Win32.Vkont.a: Վիրուսը հակավիրուսային ծրագրերի կողմից չի ընկալվում որպես վտանգ, քանի որ դրա տեղակայումն իրականացվում է օգտվողի թույլտվությամբ:
Ծրագիրն այնուհետև առաջարկում է կարճ հաղորդագրություն ուղարկել, որպեսզի համակարգիչը նորից վերականգնի աշխատանքը, սակայն դա հերթական ծուղակն է: