Tuesday, 30 04 2024
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և ԱԽ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ պատասխանը` Ադրբեջանի ներկայացուցչի նամակին

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի նամակներին, որը վերաբերում է 2012 թ. հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններին:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության փաստաթղթում նշվում է, որ «ազատ և թափանցիկ կամարտահայտման հիման վրա պետական կառույցների ձևավորումը դարձել է Հանրապետության քաղաքական մշակույթի անքակտելի մասը»:

Պատասխանում ընդգծվում է նաև, որ 2012 թ. հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունները ևս մեկ քայլ են հանդիսանում երկրում ժողովրդավարական ավանդույթների և համընդհանուր արժեքների ամրապնդման ճանապարհին, ինչը հաստատվում է միջազգային դիտորդների, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, լրագրողների և հասարակական գործիչների կողմից տրված բարձր գնահատականներով:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիահույս է, որ միջազգային հանրությունը պատշաճ կերպով կարձագանքի երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին, ինչը հերթական իրական ազդանշան կդառնա մոլորակի տարբեր տարածաշրջանների այն երկրների համար, որոնք ընտրել են ժողովրդավարության ուղին:

Ադրբեջանի կողմից հնչող ցանկացած պնդումներ այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական զարգացումն արգելակում է խաղաղ գործընթացը, անտրամաբանական են և հետամուտ են միայն մեկ նպատակի` շեղել միջազգային հանրության ուշադրությունը այն իրական խոչընդոտներից, որոնք առկա են բանակցային գործընթացի շրջանակներում», – մասնավորապես, ասված է ԼՂՀ ԱԳՆ նամակում:

Համաձայն ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանի` ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններից Ադրբեջանի հրաժարումն է խափանում տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում