Քիչ առաջ Հանրային հեռուստատեսության եթերում ավարտվեց Եվրատեսիլ համաեվրոպական երգի մրցույթի հայաստանյան երգի ընտրությունը: Երգչուհի Էմմին ներկայացրեց թեկնածու չորս երգերը, ինչից հետո ժողովրդական SMS-քվեարկությամբ ընտրվեց դրանցից մեկը, որն էլ կներկայացվի մայիսին կայանալիք մրցույթի ժամանակ: Այն կոչվում է Boom-Boom. երաժշտությունը` Հայկ Հարությունյանի և Հայկ Հովհաննիսյանի («Ապրիկոտա»), խոսքերը` Սոսի Խանիկյանի:









































