Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը դուր չի գալիս ամերիկացիներին, քանի որ վերջինս շատ խիստ է և ցանկացած իրադրությունում պաշտպանում է Ռուսաստանի շահերը: «Հավանաբար, դա Ամերիկային դուր չի գալիս, և այդ պատճառով է, որ կամաց-կամաց նրա վրա են քշում», նշել է Լուկաշենկոն:
Նա խորհուրդ է տվել Պուտինից հրեշ չսարքել: Բելառուսի նախագահը հայտնել է, որ ինքը Պուտինի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, և որ 10 տարի շարունակ աշխատել է նրա հետ. «Նա շատ պատասխանատու մարդ է: Եթե խոսք է տալիս, կատարում է (խոստումը): Դրա համար փորձե՛ք լեզու գտնել նրա հետ: Փորձե՛ք, եթե ցանկանում եք, նրանից խոստում ստանալ: Եթե նա ասեց` «ես դա կանեմ», նա անպայման կանի դա` ի տարբերություն Ամերիկայի և Եվրոպայի», ասել է Լուկաշենկոն:
«Այդ լեզվով Ռուսաստանի և հատկապես Պուտինի հետ խորհուրդ չէի տա խոսել», նշել է Լուկաշենկոն: Իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, այսպես կոչված, «վերբեռնման» գործընթացի մասին խոսելիս Լուկաշենկոն նախ թերահավատություն է հայտնել դրա վերաբերյալ` նշելով, որ «ԱՄՆ-ն միշտ ձգտում է հարաբերությունները վերբեռնել իր օգտին»:









































