Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.16-ին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 15.43-ին Ադրբեջանի տարածքում՝ Շամախի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ: