Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարտենսի կարծիքով` խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունները` ՆԱՏՕ և ԵՄ մտնելու ու ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելու մասին, անիրականանալի են:
ԵԺԿ-ն Եվրոպայի խոշորագույն կուսակցություններից մեկն է: Կուսակցության մեջ ընդգրկված են 73 հավաքական անդամներ և 39 երկրների ազգային կուսակցություններ:
«Կարծում եմ` Վրաստանի համար միակ ճիշտ ուղին պաշտպանության և անվտանգության բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն է»,- հայտարարել է Մարտենսը: