Մարտի 5-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, Կապանի Ճարտարագիտական համալսարանի մոտ տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 36 ամյա Մարատ Լեռնիկի Դանիելյանը, վարելով «Նիսան Պաթֆայնդեր» մակնիշի 77 ՕՕ 088 համարանիշի ավտոմեքենան, Բաղաբերդ թաղամասում դուրս է եկել երթևեկելի մասից և վթարվել: Վթարի հետևանքով 60-ամյա Ռայա Հարությունյանը տեղում մահացել է, իսկ 42-ամյա Մերի Դանիելյանը, ով աշխատում է Կապանի քաղաքապետարանում` որպես բաժնի պետ, և 42-ամյա Նունե Դալլաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի հիվանդանոց:
Ոստիկանության Սյունիքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:








































