Վրաստանի մայրաքաղաքի բնակիչները տոնում են Թբիլիսոբան` քաղաքի օրը: Տոնական միջոցառումները , համերգները, ելույթներն ու արվեստի տոնավաճառներ են տեղի ունենում Թբիլիսիի կենտրոնում:
Թբիլիսոբան տոնելու համար քաղաքի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ: Այս տարի բացի մրգերի ցուցադրությունից` Հին Թբիլիսիի թաղամասերից մեկում տեղի է ունենում նաև ավտոմեքենաների ցուցադրություն, որին ներկայացված են ինչպես հին, այնպես էլ նոր ավտոմեքենաներ:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև խաղող ճզմելու ավանդական արարողությունը, որին մասնակցել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Ցանկացողները հնարավորություն են ունեցել փորձել ստացված ըմպելիքը և նույնիսկ տուն տանել, որպեսզի նրանից իսկական վրացական գինի պատրաստեն:
Հայտնի է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի մասնակցել քաղաքի տոնին: Թբիլիսոբայի տոնակատարությունը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ: