Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է 11 մարդ, որոնցից 2-ն ադրբեջանցիներ են: Ձերբակալվածները մեղադրվում են ամերիկյան տարբեր նշանակության տեխնոլոգիաները Ռուսաստանին վաճառելու մեջ:
Ձերբակալվածների թվում են ադրբեջանցիներ Սևինչ Թագիևը և Շևքեթ Աբդուլաևը: Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ հայտարարել է, որ այդ միջադեպը կրում է բացառապես կրիմինալ բնույթ և կապված չէ հետախուզական գործունեության հետ: