Շուտով արևմտահայերենով լույս կտեսնի Դպրոցական մեծ հանրագիտարանի քառհատորյակը:
Այս նախագիծը իրականացվելու է Սփյուռքի նախարարության և «Հայկական հանրագիտարան» հրատարակչության հետ համատեղ, և դրանք տրամադրվելու են սփյուռքում գտնվող հայկական կրթօջախներին:
Հանրագիտարանի յուրաքանչյուր հատորը նախատեսվում է տպագրել 500 տպաքանակով:
Ի դեպ, մարտի 5-ից «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը նաև նյութեր է տրամադրելու Վիքիպեդիային, որպեսզի գիտական նյութերն ավելի հասանելի դառնան:









































