Մարտի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին, որոնք Հայաստանում են գտնվում Երևանում ԵՄ պատվիրակության հրավերով:
Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը եվրոպական 15 երկրներից ժամանած լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության, հիմնական ուղղություններն և առաջնահերթությունները, դիրքորոշումները` միջազգային և տարածարաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Ներկաների խնդրանքով, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հակամարտության հանգուցալուծման գործընթացի հեռանկարները:
Էդվարդ Նալբանդյանը եվրոպացի լրագորղներին հանգամանալից պատմեց Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերի մասին: