Ոստիկանության Չարենցավանի բաժնում «ինքնասպանված» Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը դատական ճառում նշեց, որ իր վստահորդին սպանել են այլ հանցագործություն թաքցնելու համար:
Ուստի ամբաստանյալ Մորիս Հայրապետյանի գործողություններում առկա են սպանության հատկանիշներ, որոնք կատարվել են այլ հանցագործություն թաքցնելու համար, իսկ Գագիկ Ղազարյանը և Գարիկ Դավթյանը թաքցրել են այս հանցագործությունը: Արտակ Զեյնալյանը հայտարարեց նաեւ, որ Վահան Խալաֆյանի մահվան և ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի գործողությունների միջև կապ չի տեսնում: