Մեծ Բրիտանիայում դդմի բերքն այս տարի նվազել է 20 տոկոսով, իսկ բերքի 40 տոկոսը դեռ կանաչ է: Ֆերմերները կանխատեսում են կուլտուրայի 20%-անոց գնաճ: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Բանն այն է, որ դդմի աճի համար անհրաժեշտ են ջերմություն և չոր պայմաններ, սակայն այս ամռանը Մեծ Բրիտանիայում գրանցվել է սառը և խոնավ եղանակ:
Այս տարի դդմի բերքահավաքը կսկսվի գրաֆիկից 10 օր ուշ: Հնարավոր է դրա պատճառով խափանվի Halloween-ը: Լինքոլնշիր կոմսության ֆերմերները շտապում են հավաքել բերքը, քանի դեռ սառնամանիքները չեն սկսվել, որպեսզի պահպանեն բերքի հիմնական մասն ու չզրկեն բրիտանացիներին սիրելի տոնից:








































