Թուրքիան Սիրիայի հետ սահմանին լրացուցիչ զորքեր և ռազմատեխնիկա է կուտակում՝ կապված երկու երկրների միջև վերջին օրերին առաջացած լարվածության հետ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ավտոշարասյուները, տանկերը, զենիթային սարքավորումները շարժվում են Սիրիայի սահմանի ուղղությամբ և տեղակայվում Շանլիուրֆա, Քիլիս և Հաթայ մարզերում:
Հիշեցնենք. օրերս Սիրիայի կողմից արձակված արկն ընկել էր թուրքական բնակավայրի բնակելի տան վրա, ինչի հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 13 մարդ: Դրանից հետո թուրքական հրետանին կետային հարված հասցրեց սիրիական տարածքին:









































