Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականի սեպտեմբերին Թուրքիայում սպառողական գների ինդեքսն աճել է 9.19 տոկոսով՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այս մասին նշված է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակած հաշվետվությունում:
Նախորդ ամսվա համեմատ, սեպտեմբերին սղաճը կազմել է 1.03 տոկոս: Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի սպառողական գինն աճել է 18.88 տոկոսով, սննդամթերքինն ու ոչ ալկոհոլային խմիչքներինը՝ 10.39 տոկոսով, հյուրանոցային և ռեստորանային ոլորտինը՝ 9.74 տոկոսով:








































