Ռոստովի մարզի Շախտի քաղաքում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի, որը ցանկացել է անօրինական վաճառել 11 կարատ մեծություն ունեցող, 4.2 մլն ռուբլի արժողությամբ ռուբին թանկարժեք քարը: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է ՀՀ քաղաքացին ձեռք բերել այդ թանկարժեք քարը:
Ռուբինն ուղարկվել է փորձաքննության: Մասնագետների կարծիքով, այն ունի 10.76 կարատ քաշ, իսկ ՌԴ ֆինանսների նախարարության գնացուցակով այն ունի 2.22 մլն ռուբլու արժողություն:
ՀՀ քաղաքացին ձերբակալված է, նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում: