Tuesday, 23 06 2026
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստվում է սկսել համայնքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր

Ջերմուկում այսօր աշխատանքն է սկսել Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է` ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների մասնակցությամբ:

Համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ և հավակնում է դառնալ ամենամյա: Առաջին համաժողովն անցկացվել էր անցած տարի` Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Համաժողովի լիագումար նիստում բացման խոսքով հանդես է եկել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` նշելով, որ համաժողովն արդեն դառնում է ավանդական ու ևս մեկ հնարավորություն է ընձեռում միասին քննարկել գյուղական համայնքների զարգացման հետ կապված խնդիրները: «Այս տարի համաժողովի օրակարգում ներառել ենք ՏԻ ոլորտի համար այն առաջնահերթ խնդիրները, որոնք կարևորվում են նաև կառավարության կողմից»,-ասաց փոխվարչապետը: Նա հաջողություններ մաղթեց մասնակիցներին` ակնկալելով նաև ակտիվ քննարկումներ թեմատիկ աշխատանքային խմբերում:

ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշել է, որ նման երկխոսության ձևաչափը կառավարությանը հնարավորություն է տալիս ճշգրտել առաջնահերթությունները` համայնքների և տարածքային համաչափ զարգացման հարցում, որը հռչակվել է կառավարության հինգ գերակա խնդիրներից մեկը: Տ. Սարգսյանը ընդգծել է, որ համաժողովի ընթացքում արված առաջարկությունները և հարցադրումները գտնվելու են ուշադրության կենտրոնում, և նախարարությունները հաշվի են առնելու դրանք` համապատասխան ծրագրեր մշակելիս:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը` անդրադառնալով կազմակերպության կողմից տեղական ինքնակառավարման ոլորտում և համայնքներում իրականացվող ծրագրերին: Նա տեղեկացրեց, որ տեղական մակարդակում տնտեսական և քաղաքական զարգացմանն ուղղված նախաձեռնություններն առաջիկա հինգ տարիներին ևս ներառված կլինեն ՄԶԳ ծրագրերում: Գրասենյակի ղեկավարը նաև հայտնել է, որ ՄԶԳ-ն պատրաստվում է սկսել համայնքների, հատկապես` հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր:

«Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ալեքս Սարդարն իր ելույթում ծանոթացրել է «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակում կատարված աշխատանքներին և ներկայացրեց գյուղական համայնքների զարգացման վերաբերյալ իրենց մոտեցումները: Ըստ նրա` հարակից համայնքներում առկա ռեսուրսները միավորելը միակ ուղին է, որհնարավորություն կտա համայնքներում ապահովել ամենակարևոր ծառայությունների մատուցումը:

Ելույթով է հանդես եկել նաև Շիրակի մարզի Ախուրիկ գյուղական համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանը`խոսելով վերջին տարիներին համայնքում իրականացված աշխատանքների, համայնքի զարգացման ծրագրերի մասին:

Լիագումար նիստից հետո կմեկնարկեն թեմատիկ վեց խմբերի աշխատանքները, որոնց ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի ամենաարդիական խնդիրները` տեղական ժողովրդավարությունից մինչև համայնքներում հանրային ու մասնավոր հատվածի համագործակցություն:

Համաժողովին մասնակցել են պետական կառավարման մարմինների, համայնքների ու տեղական ինքնակառավարման համակարգի հետ աշխատող տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզ մասնակցել է մարզպետի գլխավորությամբ առանձին պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված է տասը համայնքապետ:

Համաժողովն աշխատանքները կամփոփի հոկտեմբերի 6-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում