Wednesday, 17 06 2026
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել

Լրագրողներն ամբողջ աշխարհում միևնույն խնդիրներին են բախվում. «Ռոյթերս»-ի խմբագիր

«Լրագրություն և բիզնես» թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Ռոյթերս» միջազգային մուլտիմեդիոն լրատվական գործակալության խմբագիր-թրեյներ Թոմաս Ատկինսն ու Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի ֆինանսական շուկաների մասնագետ Նայջել Ստեֆենսոնը:

Նրանք վերջին չորս օրերի ընթացքում հայ լրագրողների շրջանում դասընթացներ են կազմակերպել, բացատրել ֆինանսական լրագրության կարևորությունն ու նշանակությունը: Նայջել Ստեֆենսոնն ասաց, որ Հայաստանում փորձել են լրագրողներին, ովքեր հետաքրքրված են ֆինանսական և բիզնես լրատվությամբ, ներկայացնել այն հմտությունները, այն տեխնիկան, որը կարելի է կիրառել ֆինանսական լրագրության մեջ:

«Ռոյթերս» միջազգային մուլտիմեդիոն լրատվական գործակալության խմբագիր-թրեյներ Թոմաս Ատկինսն ասաց, թե փորձել են դասընթացների ընթացքում ցույց տալ, որ ֆինանսական լրագրությունն առնչվում է և՛ բիզնեսին, և՛ մարդուն, և՛ տնտեսությանը, կիսել են իրենց փորձը, որը ձեռք են բերել աշխատանքի ընթացքում:

«Եթե ամփոփեմ կարևոր մեսիջները, որոնք փոխանցել ենք, ապա դա ֆինանսական լրագրողի ճշտապահությունն է, անկախությունը, անկողմնակալությունը և հավասարակշռությունն ու արդարությունը:

Հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Հայաստանում ֆինանսական լրագրության մակարդակը, նրանք պատասխանեցին, որ իրավասու չեն գնահատել տնտեսական լրագրությունը Հայաստանում, քանի որ ընդամենը մի քանի օր է՝ այստեղ են: Սակայն, Ատկինսի խոսքերով, լրագրողները ամեն երկրում միևնույն խնդիրներին են բախվում: Նրա համոզմամբ՝ այս ոլորտն ամենաշատ մրցակցային և արագ զարգացող ոլորտներից մեկն է, ուստի ցանկացած լրագրողի խնդիրն է մասնագիտանալ թեմայի մեջ և գտնել այն, ինչ իրեն է պետք:

Նայջել Ստեֆենսոնն իր կոլեգայի խոսքին հավելեց, որ տնտեսական լրագրությունն այն մասնագիտությունն է, որում պետք է անընդհատ պայքարել, խորանալ ու խորանալ, որպեսզի կարողանաս ճիշտ տեղեկատվություն ստանալ և ցանկալի արդյունքի հասնել, տարբերություն չկա՝ գտնվում եք Հայաստանո՞ւմ, թե ուրիշ տեղ: Նա առանձնացրեց մի դժվարություն, որը ֆիքսել են. դա այն է, որ լրագրողները Հայաստանում ունեն աղբյուրի խնդիր: Նայջել Ստեֆենսոնի դիտարկումներով՝ նման խնդիր ունեն ամբողջ աշխարհում աշխատող լրագրողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում