Ամերիկացիները ցնցել են աշխարհն իրենց անվախությամբ: Այն բանից հետո, երբ նրանց օդանավը վթարվել է Մեքսիկական ծոցում, նրանք ջրում են հայտնվել միայն փրկարարական բաճկոններով: Երիտասարդները որոշել են տեսանկարել իրենց փրկությունը: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
27-ամյա օդաչու Թեոդոր Ռայթն ու նրա լավագույն ընկեր Ռայմոնդ Ֆոսդիկը սեպտեմբերի 20-ին երկտեղանի օդանավով թռչում էին Տեխասից Ֆլորիդա՝ գործնական հանդիպման, սակայն թռիչքից 2 ժամ անց, նրանք ծխի հոտ են զգացել: Զանգահարել են քռիչքների կառավարման կենտրոն և պատմել անսարքության մասին: Մինչ հեռախոսազրույցի ավարտը, ծուխը նրանց ամբողջովին ծածկել է: Րոպեներ անց, նրանք որոշել են օդանավից ջուրը թռչել: Նրանցից մեկն իր հետ վերցրել է երկու փրկարարական բաճկոն և iPad-ը:
Արևի մայր մտնելուց 20 րոպե առաջ փրկարարական օդանավը մոտեցել է նրանց:










































