Համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ հանդես են գալիս վրացական էստրադայի երգչուհի Նինո Չխեիձեն և երգիչ Կաբուն:
Երգիչները նոր մշակմամբ են ներկայացնում սիրված «Ով սիրուն, սիրուն» հայկական երգը:
Տեսահոլովակում առկա են արգենտինական տանգոյի ընդգծված տարրեր ու տանգոյի անզուգական կատարում, ինչը հավելյալ կիրք է հաղորդել երգին:
Տեսահոլովակը YouTube-ում ունի շուրջ 400 հազար դիտում: Այն նկարահանվել է 2011թ.:
Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակը:









































