Galaxy սմարթֆոնների նկատմամբ պահանջարկը Samsung Electronics ընկերությանը բերել է ռեկորդային եկամուտ:
Հարավկորեական ընկերությունը հաղորդում է, որ 2012թ. հուլիսից սեպտեմբեր ամիսներին իր հիմնական գործունեությունից եկամուտը կազմել է 7,3 մլրդ դոլար, ինչը գրեթե կրկնակի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այդ թվերը գերազանցել են ֆինանսական վերլուծաբանների ակնկալիքները, ինչը հանգեցրել է Samsung-ի բաժնետոմսերի բարձրացման 1,5%-ով:
Սակայն Apple-ի դեմ շարունակվող դատական քաշքշուկները բացասաբար են ազդում Samsung-ի ապագայի վրա:
Samsung-ի եկամուտը վերջին եռամսյակում կախված կլինի նրանից, թե որքան գումար է ընկերությունը մի կողմ դնելու՝ տուգանքներ վճարելու համար, կարծում են վերլուծաբանները:









































