Քադաֆին տուարեգ ցեղի մի քանի հարյուր ներկայացուցիչ է հրավիրել Մալիից` ապստամբների դեմ պայքարելու համար: Այս տեղեկությունը հաղորդում է BBC հեռուստաալիքը: Նրանց վճարվել է 10 հազարական դոլար, ինչպես նաև 1000 դոլար պատերազմի յուրաքանչյուր օրվա համար: Սա առաջին լուրերը չեն, որ օտարեկրացիները պայքարում են Լիբիայի ապստամբների դեմ: Այդ տեղեկությունները հայտնվել էին բախումների հենց առաջին օրերից:
Տեղեկացնենք, որ տուարեգները քոչվոր ցեղեր են, որոնք բնակվում են Սահարայի անապատում միանգամից մի քանի երկրներում` Մալի, Նիգեր, Ալժիր: Նրանց տեղափոխությունը և հայտնվելն այլ երկրներում անհնար է վերահսկել, քանի որ սահմանները այս երկրների միջև չեն պաշտպանվում:
Հայտնի է դարձել, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում այսօր տեղի են ունեցել բողոքի ցույցեր` Քադաֆիի հրաժարականի պահանջով: Եվ միայն արցունքաբեր գազի միջոցով է հնարավոր դարձել խուսափել բախումներից և զոհերից:








































