Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հիացած է Միխեիլ Սաակաշվիլիի արարքով, ով ընդունել է իր կուսակցության պարտությունը նախագահական ընտրություններում:
«Ես նման պահվածք չէի ակնկալում Սաակաշվիլիից: Այս կապակցությամբ ես ուզում եմ ասել, որ ապրի ինքը»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Խոսելով բելառուսա-վրացական հարաբերությունների մասին` Բելառուսի նախագահը նշել է, որ Վրաստանի հետ իրենք ունեն ոչ վատ տնտեսական հարաբերություններ:
«Բայց Վրաստանի հետ մենք ունեցել ենք նաև որոշակի քաղաքական շփումներ՝ չնայած այն հանգամանքին, որ մենք սատարել ենք Ռուսաստանի Դաշնությանը այդ բոլոր հակամարտություններում»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նա նաև շնորհակալություն է հայտնել այն վրացի քաղաքական գործիչներին, ովքեր սատարել են Բելառուսին միջազգային ասպարեզում:












































