Tuesday, 30 06 2026
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Գագիկ Մինասյանի աչքին միայն առաջընթաց է երևում

«2011 թվականը Հայաստանի համար երկրորդ հետճգնաժամային շրջան էր, որի ընթացքում կառավարության գլխավոր խնդիրը մակրոտնտեսական կայունության ապահովումն էր: Տարին կարելի է համարել հաջող. մենք ունեցանք բավական բարձր՝ 4.6 տոկոս տնտեսական աճ»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդաշարի այսօրվա թողարկմանը 2011թ. Պետբյուջեի կատարման մասին խոսելիս ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մինասյանը:

Գագիկ Մինասյանը տնտեսական առաջընթացի ապահովման կարևոր բաղադրիչ է համարել արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Իսկ շինարարության ոլորտը, որը տարիներ շարունակ ապահովում էր մեր տնտեսության աճը, պատգամավորի խոսքերով՝ պետք է անկում ապրեր, քանի որ արտահանման ուղղություն չէր. «Այս տարի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը ևս աճել են, շինարարությունը կրկին անկում է արձանագրել, նախորդ տարի 12 տոկոս էր, այս տարի 4 տոկոս է:

Չնայած տարին սկսվեց բավականին բարձր գնաճով, սակայն, պատգամավորի խոսքերով՝ տարվա ընթացքում հաջողվեց զսպել՝ տարին ամփոփելով 4,7 տոկոս գնաճով: Ընթացիկ տարվա 9 ամիսներին գնաճը 2 տոկոս է, ինչը Գագիկ Մինասյանը համարում է ցածր: Իսկ եկող տարվա համար կանխատեսում է 4 տոկոս:

Հանրապետական պատգամավորը գովաբանել է նաև արտահանման-ներմուծման ցուցանիշները. «2011թ. արտահանման տեմպերը 2.5 անգամ գերազանցեցին ներմուծման տեմպերին: Այս տարա ցուցանիշները ևս կարևոր են. մենք ունենք 11 տոկոսի արտահանման աճ, 4 տոկոս՝ ներմուծման աճ:

Անդրադառնալով արտաքին պարտքի ցուցանիշներին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահը նշել է, որ կառավարությունը ճգնաժամային տարում պարտքեր վերցնելու շնորհիվ որևէ սոցիալական ծրագիր չի կրճատել. «Վեցնելով վարկերը՝ առաջինը ֆինանսավորեցինք տնտեսությունը: Մեր պարտքերը բոլոր ցուցանիշներով կառավարելի են. այդ պարտքերը աշխատել են տնտեսության համար, ստեղծվել են աշխատատեղեր, բերել են հարկեր և լուծվել են խնդիրները»:

Հարկային ու մաքսային համակարգերի մասին խոսելիս էլ պատգամավորը նշել է, որ բարեփոխումները թեև նկատելի են, սակայն չեն բավարարում:

Հիշեցնենք, որ 6 դեմ, 70 կողմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր ընդունել է 2011թ. Պետբյուջեի կատարողականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում