Մեկնարկեց Եվրոպայի լիգայի 2012/13թթ. խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրը: A խմբի շրջանակներում տեղի ունեցավ «Անժի» – «Յանգ Բոյս Բերն» հանդիպումը:
Ռուսական ակումբին հաջողվեց առավելության հասնել՝ մրցակցի դարպասն ուղարկելով երկու անպատասխան գնդակ: Երկու գոլերի հեղինակն էլ դարձավ կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն:








































